Չինաստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 150-ի, 180 մարդ համարվում է անհետ կորած
Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգի Լուդյան կոմսությունում տեղի ունեցած 6.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 150-ի, շուրջ 1300 մարդ վիրավորվել է, իսկ 180-ը համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ «Սինխուա» գործակալությանը հղումով:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չժաոտուն քաղաքից 29 կմ հեռավորության վրա: Նախապես հաղորդվում էր 26 զոհի և 79 տուժածի մասին: Զոհերի թիվը կարող է նաև աճել: Աղետից առավել տուժած շրջաններում աշխատում են փրկարարները: Որոշ կառույցներ, դատելով գործակալության հրապարակած լուսանկարներից, հիմնովին ավերվել են:
Հիշեցնենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ տեղի ժամանակով 16:30-ին (12:30 երևանյան ժամանակով): Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 12 կմ խորության վրա:
1974-ին տեղի ունեցած 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տվյալ տարածաշրջանում 1400 մարդու կյանք էր խլել:













