Չինաստանում ոստիկանները 59 ահաբեկիչ են սպանել

11:23 • 03.08.14

Չինաստանի Սինցզյան Ույգուրսկիի ինքնավար շրջանում ոստիկանները 59 ահաբեկիչ են գնդակահարել, ինչը հաջորդել է ահաբեկչական ակտին, որի հետևանքով 37 քաղաքացի է զոհվել, վիրավորվել են 13-ը, հայտնում է Газета-ն։


Բացի այդ, հաջողվել է ձերբակալել 215 կասկածյալների։ Հարձակման արդյունքում առգրավվել է մեծ քանակությամբ դանակ, կացին, ինչպես նաև ահաբեկիչների պաստառներ, որոնք ողջունում են «սուրբ պատերազմը»։


Ավելի վաղ, հաղորդվում էր, որ ահաբեկչության մեջ կասկածվող 9 մարդ սպանվել է, 10-րդին հաջողվել է ձերբակալել Չինաստանի շրջաններից մեկում։