Իսլամիստ զինյալները Իրաքում քրդերից նոր հանքավայրեր են վերցրել
«Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումը գրավել է Իրաքի հյուսիսում գտնվող Զումար քաղաքն ու մարտերից հետո տիրացել երկու նոր նավթահանքի. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Քաղաքի վրա գրոհելուց առաջ զինյալները բնակիչներից պահանջել են լքել տները:
Քուրդ զինյալները երեկ կարողացել էին կասեցնել զինյալների հարձակումը: Այդ ժամանակ մարտերի ընթացքում զոհվել էր 14 քուրդ զինծառայող: Հարձակվող կողմի զոհերի թիվը հասել էր 100-ի, ևս 38-ը գերի էին ընկել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իսլամական պետություն» վերանվանված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը վերահսկում է Իրաքի և Սիրիայի նավթային և գազային հանքավայրերի մեծ մասը և զբաղվում է հում նավթի առևտրով՝ Դամասկոսում և Բաղդադում գործող իր ակտիվիստներին նյութական աջակցություն ցուցաբերելու նպատակով:










