Իսրայելը ավիահարված է հասցրել ՄԱԿ-ի դպրոցի ուղղությամբ Գազայի Ռաֆահ քաղաքում

19:02 • 03.08.14

Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում Իսրայելի ռազմաօդային ուժերի՝ ՄԱԿ-ի դպրոցի ուղղությամբ հասցրած ավիահարվածի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել:


Ինչպես հաղորդում է BBC-ին, ականատեսների խոսքով՝ հրթիռը պայթել է դպրոցի մուտքի մոտ: Իսրայելցի զինվորականներից մեկնաբանություններ դեռևս չեն ստացվել:


Շաբաթ գիշեր լույս կիրակի Իսրայելը 13 ավիահարված է հասցրել Գազայի հատվածի տարբեր կառույցների ուղղությամբ: Գազայի առողջապահության նախարարությունը պնդում է, որ այդ հարվածների հետևանքով առնված 30 մարդ է զոհվել:


Միաժամանակ հաղորդվում է, որ ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների պատվիրակությունները ժամանել են Կահիրե՝ ԱՄՆ–ի և Եգիպտոսի ներկայացուցիչների հետ հնարավոր հրադադարի շուրջ բանակցելու համար: Իսրայելը հրաժարվել է պատվիրակություն ուղարկել այդ բանակցություններին մասնակցելու համար:


ՀԱՄԱՍ-ը պահանջում է դադարեցնել շրջափակումը և դուրս բերել իսրայելական զորքերը Գազայի հատվածից: