Իտալիայի հյուսիս-արևելքում հեղեղումներ են, կան զոհեր

14:48 • 03.08.14

Իտալիայի հյուսիս-արևելքում՝ Տրևիզո քաղաքի մոտակայքում, ջրհեղեղների հետևանքով առնվազն 4 մարզ մահացել է, ևս 20-ը տուժել, հայտնում է pravda.ru-ն։


Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, հորդառատ անձրևների հետևանքով առաջացել է կավե հոսանք, որը շաբաթ ուշ երեկոյան ծածկել է Ռեֆրոնտոլո բնակավայրը, որտեղ անցկացվել է գյուղական տոնակատարություն։


Դեպքի վայրում դեռևս աշխատում են փրկարարները, որոնք փնտրում են 2 անհայտ կորածների։ Տուժածներից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։


Այս ամառը Ապենինյան լեռներում անձրևային է և ցուրտ։ Օդերևութաբաններն ասում են, որ հուլիսին գերազանցվել է վերջին 150 տարվա ընթացքում տեղումների քանակը։