Իսրայելի հատուկ ծառայությունները գաղտնալսել են Ջոն Քերիի հեռախոսը. ԶԼՄ–ներ
Իսրայելի հատուկ ծառայությունները գաղտնալսել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսը՝ Մերձավոր Արևելք այցի ընթացքում. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ Der Spiegel-ի հղումով:
Պարբերականը, հղում անելով գաղտնի ծառայությունների մի քանի աղբյուրի, գրել է, որ Քերին այցերի ընթացքում օգտվում է ոչ միայն պաշտպանված կապի միջոցներից, այլ նաև արբանյակային հեռախոսից, որն էլ գաղտնալսվել է:
«Երուսաղեմի կառավարությունը այդ տեղեկություններն օգտագործել է մերձավոր արևելյան խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու բանակցությունների ընթացքում»,-ասված է Der Spiegel-ի նյութում:
Պարբերականը նշել է, որ Քերիի գրասենյակն ու Իսրայելի կառավարությունը հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը: Սակայն փաստը կարող է ամերիկա-իսրայելյան հարաբերություններում նոր լարվածության պատճառ դառնալ:










