Խարկով են տեղափոխվել մալայզիական կործանված ինքնաթիռի զոհերի դիերը
Ուկրաինայի Խարկով քաղաք են տեղափոխվել մալայզիական Boeing ինքնաթիռի զոհերի դիերը, հայտնում է Газета-ն։
Նշվում է, որ 4 մեքենաներից բաղկացած շարասյունը ոստիկանության մեքենայի ուղեկցությամբ մտել է Մալիշևայի անվան գործարանի տարածք տեղական ժամանակով ժամը 3։00-ին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ԵԱՀԿ դիտորդների 8 անդամներից բաղկացած առաքելությունը և 70 միջազգային փորձագետներ ծառայողական շներով ժամանել էին ինքնաթռի կործանման վայր՝ զոհվածների դիերը փնտրելու համար։










