Ուկրաինայում ավելի քան 300 մարդ է ձերբակալվել՝ ապստամբներին աջակցելու կասկածանքով
Կիևում ավելի քան 300 մարդ է ձերբակալվել, որոնցից 11-ը՝ Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացի, ովքեր կասկածվում են զինված ապստամբներին որպես վարձկաններ օգտագործելու մեջ:
INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության օպերատիվ խումբը՝ արևելքում ռազմական գործողությունների մամլո կենտրոնի հղումով:
«Անհերքելի ապացույցներ են ստացվել Դոնեցկի և Լուգանսկի այսպես կոչված ինքնահռչակ Ազգային Հանրապետությունների տարածքում իրականցվող ահաբեկչական գործողություններում նրանց մասնակցության մասին: Նշված անձանց տեղեկացվել է Ուկրաինայի պետական անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարող հանցագործությունների կատարման մեջ կասկածվելու մասին», - ասվում է մամլո կենտրոնի հայտարարության մեջ:
Ներկա պահին բոլոր ձերբակալվածները գտնվում են կալանքի տակ։ Ընթանում է հետաքննություն։










