ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել հայ-ադրբեջանական սահմանագոտի այցելություններից

12:00 • 03.08.14

Հայ-ադրբեջանական սահմանին, մասնավորապես, Տավուշի մարզում անվտանգության լարվածության իրավիճակի սրացման պատճառով Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին խուսափել ճանապարհորդությունից սահմանային այդ շրջան, տեղեկացնում ենք դեսպանատական կայքում զետեղված հայտարարությունից։


ԱՄՆ կառավարության անդամների ուղևորությունն այդ սահման նույնպես սահմանափակ է։ Այս մարզի գյուղերը՝ Վազաշեն, Վարագավան, Պառավաքար, Այգեպար, Ազատամուտ և Բարեկամավան և նրանց հարակից սահմանային ճանապարհները նույնպես ներառված են վտանգավոր գոտում։


Հայտարարությունում նաև ասվում է, որ լարվածությունն աճել է նաև Լեռնային Ղարաբաղի շփման գծում, և հյուպատոսական ծառայությունները շարունակում են անհասանելի մնալ ԱՄՆ քաղաքացիների համար ԼՂՀ-ում և շրջակա տարածքներում։