Վանաձորում պայթուցիկ սարք է հայտնաբերվել

16:55 • 04.08.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 4-ին, ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցում գտնվող «Բաթումի» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ անտառում, նկատվել է պայթուցիկ սարքին նմանվող իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Դեպքի վայրում հայտնաբերվել է ուսումնական նռնականետի ական: