Պարզ լճի շրջակայքում Իտալիայի քաղաքացի է կորել. ԱԻՆ

16:58 • 04.08.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 4-ին, ժամը 15.16-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Պարզ լճից դեպի Գոշավանք ընկած հատվածում մոլորվել է Իտալիայի Հանրապետության քաղաքացի Պ. Պ. Ֆ.-ն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Գերատեսչության կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: