Մահացել է լրագրող Սամվել Ավագյանը

12:31 • 04.08.14

Ծանր հիվանդությունից այսօր մահացել է լրագրող Սամվել Ավագյանը, ում մոտ ամիսներ առաջ հայտնաբերվել էր քաղցկեղ:


Սամվել Ավագյանը որպես տնտեսական լրագրող աշխատում էր «Հետք» պարբերականում։ Նա նաև աշխատել է News.am կայքում, «Կապիտալ» օրաթերթում և այլ լրատվամիջոցներում:


Tert.am-ի խմբագրակազմն իր ցավակցությունն է հայտնում Սամվել Ավագյանի մտերիմներին, ընտանիքին և գործընկերներին: