Մեքսիկայում երիտասարդը պատահաբար ինքնասպան է եղել զենքով «սելֆի» անելիս

17:04 • 04.08.14

Մեքսիկայում 21-ամյա երիտասարդն ատրճանակով «սելֆի» անելիս (ինքնալուսանկար) ինքնասպան է եղել, հայտնում է vesti.ru-ն: Դեպքը տեղի է ունեցել Մեխիկոյի հյուսիսում:

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մահից որոշ ժամանակ առաջ Օսկար Օտերո Ագիլարն ընկերների հետ ալկոհոլ է օգտագործել: Հավանաբար այդ ժամանակ նրանց մոտ զենքով լուսանկարվելու և այն Facebook ներբեռնելու ցանկություն է առաջացել: Շուտով տեղի իրավապահ մարմինները նրան գտել են գլխի հատվածում հրազենային վնասվածքով:

 

Մահացածի հարևանը հայտնել է, որ լսել է կրակոցի ձայն ու դրան հետևող ճիչ, այնուհետ ոստիկանություն է կանչել: Այդ ժամանակ նա դեռ ողջ է եղել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքը որակվել է որպես դժբախտ պատահար: Տղայի ընկերներից մեկին ձերբակալել են, մյուսը փախուստի է դիմել:

 

Նմանատիպ դեպք տեղի է ունեցել Իսպանիայում, երբ երիտասարդը փորձել է լուսանկարվել գնացքի տանիքին: Նա մահացել է, իսկ նրա ընկերը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

 

Եվս մեկ լուսանկարվելու սիրահար փորձել է նկարվել ընթացող գնացքի ֆոնին՝ դրան շատ մոտ հեռավորության վրա, սակայն անսպասելիորեն գնացքի մեքենավարը հարվածել է նրան ոտքով: Հոլովակը հավաքել է ավելի քան 35 միլիոն դիտում՝ ունենալով ընդամենը 10 վայրկյան տևողություն:

Otero Aguilar has also shared multiple photos of him either sitting in or standing next to cars

Otero Aguilar has uploaded multiple selfies to Facebook

Victim: Oscar Otero Aguilar, pictured, died while taking a gun selfie