Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սահմանային վերջին միջադեպերը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Թուրքիայի վարչապետը հայտնել է, թե մտահոգված է վերջին օրերին ճակատային տարբեր ուղղություններով գրանցված զինված հարձակումների հետևանքով ադրբեջանցի զինծառայողների մահվան դեպքերի առիթով, և թուրք ժողովրդի անունից ցավակցել է Ադրբեջանի նախագահին և սպանվածների ընտանիքներին:
Ադրբեջանի նախագահը երախտագիտություն է հայտնել թուրք ժողովրդին և Էրդողանին՝ ցուցաբերած ուշադրության համար:
Հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը Թայիփ Էրդողանին տեղեկություններ է հաղորդել վերջին օրերին շփման գծում տիրող իրավիճակի մասին:










