Նախագահը Բելգիայում մասնակցել է I համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին

17:05 • 04.08.14

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին:


Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։