Emirates ավիաընկերությունն առաջինն է ճանաչվել պրեմիում դասի ուղևորափոխադրումներով
Դուբայում տեղակայված Emirates ավիաընկերությունն առաջին տեղն է գրավել աշխարհում պրեմիում դասի ուղևորափոխադրումների հնարավորություններով, գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով Official Airline Guide միջազգային ավիացիոն կազմակերպության տվյալները:
Այդ տվյալների համաձայն՝ էմիրաթական ավիաընկերությունը պրեմիում դասի ուղևորափոխադրումների առավել զարգացած ցանց ունի:
Այժմ ընկերությունն ունի 224 ինքնաթիռ, ներառյալ՝ աշխարհում 50 ամենախոշոր ուղևորատար AirbusA380-ը: Այդ ինքնաթիռներից յուրաքանչյուրն ունի պրեմիում դասի 90 տեղ:
Ընդհանուր առմամբ՝ ընկերությունը կարող է շաբաթական տեղափոխել պրեմիում դասի 191 հազար ուղևոր՝ չվերթներ իրականացնելով դեպի ողջ աշխարհի 145 օդանավակայաններ:










