Վրաստան ռադիոակտիվ նյութ մտցնել փորձած ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են (տեսանյութ)

11:57 • 04.08.14

Վրաստանի հակահետախուզությունը կասեցրել է Հայաստանի երկու քաղաքացիների կողմից երկիր ռադիոակտիվ նյութ մտցնելու փորձը, տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը:

 

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ՀՀ քաղաքացիները փորձել են «Ցեզիում-137» մտցնել երկրի տարածք:

 

«Հայ-վրացական «Սադախլո» սահմանային անցակետի մոտ կանոնները խախտելով ռադիոակտիվ նյութ տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Սամվել Վ.-ն և Հարություն Հ.-ն»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

 

Վրաստանի ոստիկանության կայքը դեպքի առնչությամբ նաև տեսանյութ է տարածել: