Բարաք Օբաման այսօր նշում է ծննդյան տարեդարձը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահը՝ Բարաք Օբաման, այսօր նշում է ծննդյան 53-ամյակը:
Բարաք Հուսեյն Օբամա կրտսերը ծնվել է 1961թ. օգոստոսի 4-ին ԱՄՆ Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում, որտեղ էլ ավարտել է հեղինակավոր մասնավոր դպրոցն ու շարունակել ուսումը Լոս Անջելեսի քոլեջում, այնուհետ՝ Կոլումբիայի համալսարանում, գրում է calend.ru-ն։
Նրա քաղաքական կարիերան սկսվել է Իլինոիս նահանգի Սենատից, որտեղ նա ընտրվել է 3 անգամ՝ 1996-2004թթ.:
2008թ. նոյեմբերին Օբաման հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ դառնալով երկրի 44-րդ նախագահն ու ամերիկյան պատմության մեջ առաջին սևամորթ ղեկավարը։
2012թ. նոյեմբերին Օբաման վերընտրվել է նախագահի պաշտոնում 2-րդ ժամկետով։
Օբաման 1992-ից ամուսնացած է Միշել Ռոբինսոնի հետ, ունի 2 դուստր։






































