Չինաստանի հարցում պետք է հավատարիմ մնալ խիստ քաղաքականությանը. Օբամա

11:31 • 04.08.14

Չինաստանի հարցում անհրաժեշտ է հավատարիմ մնալ խիստ քաղաքականությանը. այն ճնշում է՝ մինչև չի հանդիպում դիմադրության: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման The Economist-ին տված հարցազրույցում, գրում է ria.ru-ն:

 

Օբաման հավելել է, որ Չինաստանի հետ հարաբերություններում բավարար չէ պարզապես կոչ անել պահպանել միջազգային նորմերը:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերություններում լարվածությունը «կարգավորվող է»: Ընդ որում՝ նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է կարողանա միաժամանակ նաև «խիստ» լինել այն դեպքերում, երբ Չինաստանը խախտում է միջազգային նորմերը: