ՀՀ օդանավակայաններում ուղևորների ազատ տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ կամ արգելքներ չկան. ՔԱԳՎ
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ օդանավակայաններում ուղևորների ազատ տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ կամ արգելքներ չկան:
ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այս օրերին քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում պարբերաբար ստացվում են հեռախոսազանգեր՝ նպատակ ունենալով ճշտել՝ հանրապետությունից օդային ճանապարհով դուրս գալիս տղամարդկանց նկատմամբ որևէ արգելանք կամ սահմանափակում կա՞, թե՞ ոչ: Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ օդանավակայաններն աշխատում են առօրյա, բնականոն հունով, և ուղևորների ազատ տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ կամ արգելքներ չկան:










