Բան Կի Մունը դատապարտել է Գազայի հատվածում դեպքերի հետ կապված հակասեմականության դրսևորումները

09:47 • 04.08.14

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հակասեմականության դրսևորումները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության աղբյուրին:

 

«Մերձավոր Արևելքի կոնֆլիկտը չպետք է նախապաշարմունքների պատճառ դառնա, որոնք կարող են աշխարհին վնաս հասցնել»,- ասել է Բան Կի Մունը:

 

Նախկինում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռաֆահում (քաղաք Գազայի հարավային հատվածում) ՄԱԿ-ի դպրոցի վրա արձակած կրակահերթը, որի պատճառով զոհվել է ավելի քան 10 խաղաղ բնակիչ, անվանել է հանցագործություն: