Ռուսաստանը 100 մարտական ինքնաթիռների մասնակցությամբ աննախադեպ զորավարժություններ կանցկացնի

10:41 • 04.08.14

Ռուսաստանը Ռազմաօդային ուժերի 100 մարտական ինքնաթիռների մասնակցությամբ աննախադեպ զորավարժություններ կանցկացնի: Այդ մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Իգոր Կլիմովին:

 

Երկկողմանի հրամանատարաշտաբային զորավարժությունները ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության 1-ին և 2-րդ հրամանատարությունների հետ կանցկացվեն օգոստոսի 4-8-ը:

 

«Ընդհանուր առմամբ, զորավարժություններում ներգրավված կլինի ավիացիայի տարբեր տեսակի 100 ինքնաթիռ՝ Սու-27, ՄիԳ-31 կործանիչները, Սու-34 բազմաֆունկցիոնալ համալիրները, Սու-24 ռմբակոծիչները, Մի-8, Մի-24 ուղղաթիռները»,- պատմել է Կլիմովը:

 

Առաջին փուլում ավիացիան Արևմտյան ռազմական շրջանի բազավորման հյուսիսային օդանավակայաններից տեղափոխվելու է Կենտրոնական ռազմական շրջանի օդանավակայաններ, իսկ երկրորդ փուլում ավիացիայի մարտական կիրառումը կիրականացվի հարավային ուղղության օպերատիվ օդանավակայաններից: