Հարկ եղած դեպքում պատրաստ ենք դիմակայել թշնամուն. քաղաքացիները՝ սահմանին տիրող իրավիճակի մասին (տեսանյութ). Life.panorama.am
Life.panorama.am-ը փոքրիկ հարցախույզ է անցկացրել Երևանում՝ պարզելու ՀՀ քաղաքացիները տրամադրությունները՝ կապված վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարվածության հետ:
Քաղաքացիները միաձայն նշել են, որ որևէ խուճապ չկա, և հարկ եղած դեպքում պատրաստ են զենքը ձեռքներին` դիմակայել թշնամուն: Միակ մտահոգիչ հանգամանքը, ըստ նրանց, հայ զինվորների կորուստ է: «Ստեփանակերտում ամեն ինչ լավ է, վախ չկա: Մերոնք ավելի ուժեղ են, դրա համար չենք վախենում»,-նշել է Երևանում զբոսնող ստեփանակերտցին:
«Իմ տղան ծառայում է: …Հետո՞ ինչ, որ ադրբեջանցիները շատ են: Ոչխարն էլ է շատ, բայց որ մի գայլ կամ շուն ես բաց թողնում, իսկույն փախչում են»,-նշել է անցորդներից մեկը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










