Դիվերսիայի հետևանքով զոհված Սարգիս Մովսիսյանը պարգևատրվել է Արիության մեդալով

15:25 • 04.08.14

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել N զորամասի կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյանին հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին։


Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Սարգիս Մովսիսյանը պարգևատրվել է հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար։


Հիշեցնենք, որ Սարգիս Մովսիսյանը վիրավորվել էր օրերս տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի ժամանակ և ավելի ուշ՝ օգոստոսի 3-ին մահացել հոսպիտալում։