Երևանում երթ կանցկացվի՝ ի պատշապանություն Լևոն Հայրապետյանի

13:11 • 05.08.14

Oգոստոսի 7-ին ժամը 12:00-ին նախատեսվում է երթ` ի պաշտպանություն հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի, ով ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից, այս մասին տեղեկացնում է «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբը:


Երթը կմեկնարկի Երևանի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն:


Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին: