Չինաստանի իշխանությունները ձերբակալել են 2 կանադացու՝ պետական գաղտնիք գողանալու կասկածանքով

10:13 • 05.08.14

Չինաստանի իշխանությունները ձերբակալել են Կանադայի երկու քաղաքացու՝ պետական գաղտնիք գողանալու կասկածանքով, գրում է ria.ru-ն՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:

 

Տեղական իշխանությունների տվյալներով՝ ձերբակալվածները Քևին Գարաթն ու Ջուլիա Դոն Գարաթն են, ովքեր կասկածվում են Չինաստանի ռազմական և պաշտպանական հետազոտություններին վերաբերող գաղտնի տվյալներ գողանալու համար։

 

Երկուշաբթի նրանք տեղափոխվել են Չինաստանի ազգային անվտանգության վարչություն:

 

Այժմ տվյալ փաստով ստուգումներ են ընթանում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Հուլիսի վերջին Կանադայի իշխանությունները հայտարարել էին, որ երկրի հատուկ ծառայություններն Ազգային հետազոտական խորհրդի համակարգիչներ մտնելու չինացի հաքերների փորձեր են արձանագրել: Չինաստանի իշխանությունները նման հայտարարություններն անվանել էին անհիմն։