Մեծ Բրիտանիան դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին՝ անհապաղ իրականացնել գործողություններ նվազեցնելու լարվածությունը
Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարությունն իր մտահոգությունն է հայտում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ծավալվող բռնության դեպքերով և հորդորում է բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը: Այս մասին հայտնում են Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Անցած շաբաթ ականատեսն էինք ԼՂ-ի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում արագ վատթարացող իրավիճակի: Մարդկային զոհերը և մեծաքանակ ռազմական տեխնիկայի օգտագործումը ամենամտահոգիչն են հրադադարի քսանամյա պատմության մեջ:
ՄԹ-ն դիմում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ իրականացնել գործողություններ նվազեցնելու լարվածությունը և հավատարիմ մնալու 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին: Մենք խորապես վշտացած ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար: Հիշեցնելով Եվրոպայի գծով նախարար Դեյվիդ Լիդինքնթոնի՝ հրադադարի 20 ամյակի հետ կապված մայիսին արված հայտարարությունը հորդորում ենք կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»:










