Արքայազն Ուիլյամն ու Քեթրինը կերամիկական կակաչ են տեղադրել «Կակաչների դաշտում»՝ ի հիշատակ Առաջին աշխարհամարտի զոհերի (տեսանյութ)

21:15 • 05.08.14

Լոնդոնի «Թաուեր» աշտարակի մոտ հսկայական ինստալյացիա է տեղադրվել՝ նվիրված Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է ria.ru-ն՝ աշտարակը պատվել է 88246 կարմիր կերամիկական կակաչով՝ պատերազմում զոհված բրիտանացի զինվորականների թվին համապատասխան:

Բրիտանիայի արքայական ընտանիքի անդամները՝ արքայազն Ուիլիամը և իր փոքր եղբայրը՝ արքայազն Հարին, ինչպես նաև՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինը կերամիկական կակաչ են տեղադրել «Կակաչների դաշտում»:

Օգոստոսի 4-ին լրացել է Մեծ Բրիտանիայի՝ առաջին աշխարհամարտին մասնակցելու 100 տարին: Ինստալյացիան ստեղծվել է «Պատմական թագավորական ամրոցներ» անկախ բարեգործական ընկերության կողմից՝ նկարիչ Փոլ Քամինսոնի և դեկորատոր Թոմ Փայֆերի հետ համագործակցությամբ: