Մահացու գրիպի պատճառով Սիերա Լեոնեում չեղյալ են հայտարարվել ֆուտբոլային միջոցառումները
Սիերա Լեոնեի ֆուտբոլի ֆեդերացիան չեղյալ է համարել բոլոր ֆոտբոլային միջոցառումները երկրում տարածված մահացու «Էբոլա» վարակի պատճառով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Աֆրիկյան երկրում գործում է արտակարգ դրություն, որը կշարունակվի 60-90 օր:
Այդպիսով՝ Սիերա Լեոնեի հավաքականը Կամերունի թիմի հետ Ազգերի գավաթի որակավորման փուլի խաղը կանցկացնի չեզոք դաշտում:
Հիշեցնենք, որ «Էբոլայի» տենդը մահացու է, ու առայժմ չկա նրան հակազդող դեղամիջոց ու պատվաստում:










