Բրիտանիայի ռազմաօդային ուժերն ուղեկցում են ուղևորատար ինքնաթիռը՝ կասկածելի սարքի մասին տեղեկության պատճառով

17:08 • 05.08.14

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ուղեկցում են ուղևորատար ինքնաթիռը՝ օդանավում կասկածելի սարքի մասին տեղեկության պատճառով, գրում է gazeta.ru-ն:

 

Qatar Airways-ին պատկանող ինքնաթիռի օդաչուները հայտնել են, որ օդանավում կասկածելի սարք կա:
Ռազմական ավիացիան ուղեկցում է ինքնաթիռը մինչև Մանչեսթերի օդանավակայան, որտեղ արդեն ժամանել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:

 

Այժմ պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները: