Պուտինը պահանջել է 5 տարվա ընթացքում 6 տարով երկարացնել ռուսաստանցիների կյանքը

23:56 • 05.08.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ 4 տարի անց ռուսաստանցիների կյանքի միջին տևողությունը պետք է կազմի ոչ պակաս, քան 74 տարի: Երկրի ղեկավարն այդ ցուցանիշներին հասնելու համար խնդիր է դնում երկրի ողջ տարածքում բարձրացնել թոշակառուների կյանքի որակը:

Ինչպես հաղորդում է itar-tass.com-ը՝ Պետխորհրդի նախագահության նիստում Պուտինը նշել է, որ Ռուսաստանում արդեն հաջողվել է առաջընթաց գրանցել կյանքի միջին տևողության բարձրացման առումով՝ այսօր ՌԴ-ում կյանքի միջին տևողությունը 70,8 տարի է՝ 2006-ի համեմատ 4 տարով ավելի:

Նա նշել է, որ ծրագրված է 2018 թվականին հասնել կյանքի տևողության ոչ պակաս, քան 74 տարվա, 2020 թվականին՝ 75,7 տարվա: