Ռոման Բերեզովսկին դարձավ 40 տարեկան

11:20 • 05.08.14

Այսօր, Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին դարձավ 40 տարեկան:


Փորձառու դարպասապահը 1996 թվականից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ 2012 թվականից կրում է ավագի թեւկապը:


Հայաստանի ընտրանու կազմում Բերեզովսկին անցկացրել է 86 հանդիպում: