Միխայել Շումախերի կինը վաճառում է նրա չեմպիոնական Ferrari-ն

12:03 • 05.08.14

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կինը վաճառում է Ferrari ավտոմեքենան, որով գերմանացի ավտոմրցարշավորդը նվաճել է հերթական չեմպիոնական տիտղոսը, գրում է Корреспондент-ը։

 

Ferrari F-2000 ավտոմեքենան, որով 2000-ին Շումախերը նվաճել է իր կարիերայի ընթացքում 3-րդ չեմպիոնական տիտղոսը և առաջինը՝ 1996-ին Benetton-ից Ferrari տեղափոխվելուց ի վեր, աճուրդի է հանվել Կալիֆոռնիայում։

 

Մեքենայի մեկնարկային գինը 1.5 մլն եվրո է։