Շվեյցարիան պատժամիջոցների ցանկում ներառել է ևս 26 ռուսաստանցու
Շվեյցարիան պատժամիջոցների ցանկում ներառել է ևս 26 ռուսաստանցու՝ Ուկրաինայի հարցում ՌԴ դիրքորոշման հետ կապված, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով երկրի էկոնոմիկայի, կրթության և ուսումնասիրությունների դաշնային վարչությանը:
Գերատեսչության պաշտոնական կայքում պատժամիջոցների մասին տվյալներ չեն հրապարակվել:
Նշվում է, որ պատժամիջոցների ցանկը կրկնում է հուլիսի 11-26-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպական միության «սև ցուցակը»:










