ԱԺ 6 խմբակցությունները հանդես կգան միասնական հայտարարությամբ` սահմանին իրավիճակի հետ կապված
Ազգային ժողովի բոլոր 6 խմբակցություններն այսօր աշխատում են հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դիվերսիոն գործողությունների, իրավիճակի մասին համատեղ հայտարարության տեքստի վրա, որն այսօր օրվա երկրորդ կեսին կտարածվի ԱԺ խմբակցությունների անունից:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:
Նա դժվարացավ պատասխանել փաստաթղթի հնարավոր շեշտադրումների մասին հարցին, քանի դեռ վերջնական տեքստը ձևավորված չէ:
Նշենք, որ խորհրդարանական միասնական փաստաթղթի ստորագրումը գրեթե աննախադեպ է մեր պառլամենտի պատմության մեջ։










