Թուրքիայում ոստիկանների դեմ նոր արշավ է սկսվել. ձերբակալվել է 33 ոստիկան
Ստամբուլում այսօր վաղ առավոտյան ոստիկանների դեմ նոր գործողություն է սկսվել: Գործողության ընթացքում ոստիկանության որոշ աշխատակիցներ ձերբակալվել են:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, ձերբակալվածների ցանկում 33 անուն է նշվում:
Սա նման ձերբակալությունների երկրորդ փուլն է: Առաջինը տեղի էր ունեցել հուլիսին, երբ գաղտնալսումների կասկածանքով ձերբակալվել էր շուրջ 100 ոստիկան:
Այսօր ձերբակալվածների տներում խուզարկություններ են տեղի ունեցել, ինչից հետո նրանք բուժզննում անցնելու համար տարվել են բուժհաստատություններ:










