Վրաերթ Վայոց Ձորի մարզում. 14-ամյա Դավիթ Սարգսյանը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 21:00-ի սահմաններում Մալիշկա գյուղի բնակիչ Սամվել Մուրադյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 UA 346 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Դավիթ Սարգսյանին և 16-ամյա Արա Սարգսյանին:
Վրաերթի հետևանքով երեխաները տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ, ցավոք, Դավիթը քիչ առաջ մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










