Ուկրաինական ճգնաժամը սպառնում է ողջ Եվրոպային. արքայազն Ուիլյամ
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ուկրաինական ճգնաժամն անվանել է սպառնալիք ողջ Եվրոպայի համար, գրում է rosbalt.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին։
Ուիլյամը ենթադրել է, որ ուկրաինական հակամարտությունը տեղային չէ։ «Ուկրաինայի իրադարձությունները վկայում են այն մասին, որ անկայունությունը շարունակում է հետապնդել մեր մայրցամաքը»,- ասել է արքայազնը։
Նա նման կարծիք է հայտնել Բելգիայի Լյեժ քաղաքում զինվորական հուշահամալիրի մոտ ելույթի ժամանակ, որտեղ ներկայացրել է իր տատիկին՝ Էլիզաբեթ 2-րդ թագուհուն։ Արքայազնի ելույթը նվիրված է եղել Առաջին համաշխարհային պատերազմի ժառանգությանը։










