Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը Բրիտանիայում (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում՝ մայրաքաղաք Լոնդոնում, հանդիսավորությամբ նշվել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, որին ներկա են եղել եվրոպական երկրների մի շարք ղեկավարներ, ինչպես նաև թագավորական ընտանիքի անդամներ, գրում է independent.co.uk-ը:
«Մենք երբեք չպետք է դադարենք երկու երկրների միջև խաղաղությունը ողջունելը և երբեք չպետք է թերագնահատենք այն ահռելի աշխատանքը որը տարվել է հանուն խաղաղության հաստատման»,- ասել է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Արարողության շրջանակում գեղարվեստական ձևավորման է ենթարկվել նաև տեղի ամրոցը, որը զարդարվել է հազարավոր կարմիր կակաչներով, որոնք կարծես թափվելիս են եղել պատուհաններից՝ խորհրդանշելով 229 բրիտանացի և 284 գերմանացի սպանված զինվորների արյունը:
Օրերս ներկայացվել է նաև Առաջին աշխարհամարտի զոհերին նվիրված ինստալյացիայի տեղադրումը Լոնդոնում։






















