Նյու Յորքում երկհարկանի տուրիստական ավտոբուսներ են միմյանց բախվել (լուսանկարներ)
Նյու Յորքի կենտրոնում երկհարկանի տուրիստական ավտոբուսներ են միմյանց բախվել։ Պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 15։30-ին՝ քաղաքի գլխավոր հրապարակում՝ Թայմս սքուերում, որտեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ են լինում։ Նախնական տվյալներով՝ տուժել է 15 մարդ, հայտնում է Лента-ն։
Տուրիստական ավտոբուսները բախվել են Յոթերորդ ավենյուում՝ ընդամենը մի քանի մետր հեռու թատերական դրամարկղներից, որտեղ բրոդվեյյան մյուզիքլների տոմսերը վաճառվում են զեղչով։ Հաղորդվում է, որ այս վայրը բավականին մարդաշատ է, քանի որ յուրաքանչյուր օր այստեղ հարյուրավոր զբոսաշրջիկներ հերթ են կանգնում։
Բոլոր տուժածները, բացի մեկից, անցորդներ են։ Նրանք վնասվածքներ են ստացել ապակու կտորներից։ Տուժել է նաև ավտոբուսներից մեկի էքսկուրսավարը։
Տուժածներից 3-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Եվս 8 տուժածի օգնություն է հատկացվել դեպքի վայրում, մյուսները հոսպիտալացվել են։
Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, վթարի պատճառները պարզվում են։














