ԱՄՆ-ն հայտնաբերել է նիգերացի առևանգված աշակերտուհիների գտնվելու հավանական վայրը
ԱՄՆ զինծառայողները, որոնք զբաղվում են Նիգերիայում առևանգված աշակերտուհիների որոնումներով, հավանաբար, հայտնաբերել են նրանց գտնվելու վայրը, գրում է Газета-ն։
ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրի տվյալներով, Նիգերիայի որոշ շրջաններում տարածքի վրա թռիչքներ իրականացնելիս նկատվել են աղջիկների բազմաթիվ խմբեր։ Հայտնի չէ դեռևս, արդյոք նրանց թվում կան «Բոկո Հարամ» խմբավորման կողմից առևանգված աղջիկները։
«Տարօրինակ է տեսնել երիտասարդ աղջիկների նման խմբեր ազատ տարածքում։ Մենք ենթադրում ենք, որ դա բոլորովին էլ հիպիների խմբեր չեն խնջույքի ժամանակ»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։
2014թ. ապրիլին «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայիններն առևանգել էին ավելի քան 200 նիգերացի աշակերտուհիների։ Հաղորդվում էր, որ նրանցից 4-ին հաջողվել է փախնել։










