Դատարանն ՕԵԿ-ին պարտավորեցրել է վերականգնել ագրարային համալսարանի`մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը.ՀԱԱՀ

22:22 • 09.08.14

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մամուլի հաղորդագրություն է տարածել այսօր tert.am-ի «Մամուլի տեսություն» բաժնում հրապարակված լուրի առնչությամբ, որում, մասնավորապես, ասվում է.

«Արթուր Բաղդասարյանը լրջորեն լծվել է իրեն պատկանող «Երևան TV»-ի ռեստավրացիայի գործին» նյութի մեջ սպրդել է որոշ անճշտություն, որը կամենում ենք հստակեցնել.
օգոստոսի 7-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննարկել է ՀԱԱՀ հայցադիմումը` անհատույց օգտագործման իրավունքով Համալսարանին պատկանող տարածքի` մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելուն ՕԵԿ-ին պարտավորեցնելու պահանջի մասին հա ԵԿԴ 2583/02/14 քաղաքացիական գործով հայցվոր ՀԱԱՀ կողմից դատարան ներկայացված հայցի ապահովման միջոցը ձևափոխելու մասին միջնորդությունը: Դատարանի որոշումով լիովին բավարարվել է Ագրարայինի հայցը: Որոշման կատարումը հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը: Կից ուղարկում ենք դատարանի որոշումը»: