Սոչիում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են աճման կարգով, երկրների միջև ամրապնդվում է վստահությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սոչիում ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է РИА Новости-ն։
«Մեր հարաբերությունները զարգանում են, ընդ որում՝ աճման կարգով։ Մենք պարբերաբար պահպանում ենք կոնտակտները մեր մակարդակով, կառավարությունների մակարդակով, զարգանում են տնտեսական, հումանիտար կապերը և այն, ինչը չի եղել երբեք, ակտիվորեն համագործակցում ենք որոշ այլ ուղղություններով։ Դա վստահության մասնիկ է, որն ամրապնդվում է անընդհատ երկկողմ կապերում»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն առաջարկել է նաև հանդիպման ընթացքում քննարկել «ցավալի հնացած խնդիրները», որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։
Իր հերթին Ալիևը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերություններում ձևավորվում է կայուն բազմամյա դրական
դինամիկա։ «Մենք դիտարկում ենք Ռուսաստանին որպես մեր հիմնական գործընկերներից մեկը միջազգային ասպարեզում։ Մենք վճռորոշ են տրամադրված՝ համագործակցության պոտենցիալն ավելացնելու հարցում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Նա ևս կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկմանը, հակամարտություն, որն, նրա խոսքով, չափազանց երկար է ձգվել և լուծում է պահանջում։
Հիշեցնենք, որ Սոչիում օգոստոսի 9-ին կկայանան նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:










