Ճապոնիայի որոշ շրջաններում մարդկանց տարհանում են` մոտեցող թայֆունի պատճառով

20:46 • 09.08.14

Ճապոնական Հոնսյու կղզու Միե շրջանի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել մոտ 500 հազար բնակչի՝ պայմանավորված Ճապոնիային մոտեցող հզոր թայֆունով:


Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը` խոսքը երկու բնակավայրերի մասին է, որոնց հեղեղման վտանգ է սպառնում՝ տեղի գետերի մակարդակի էական բարձրացման պատճառով:

Այսօր ճապոնական օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացում էր հրապարակել երկրին մոտեցող թայֆունի առնչությամբ:


Ակնկալվում է, որ թայֆունը Ճապոնիայի ափերին կհասնի այսօր` ուշ երեկոյան, կամ վաղն առավոտյան: