Կիևի Մայդանում կրկին անվադողեր ու վրաններ են այրվում
Կիևի Մայդանում կրկին բախումներ են սկսվել վրանները քանդելու պատճառով, Արհմիության շենքի հարևանությամբ հրդեհ է բռնկվել, գրում է Корреспондент-ը։
Վրաններից և բարիկադներից ամբողջությամբ մաքրվել է Գորոդեցկի փողոցը։ Կոմունալ ծառայությունների աշխատակիցները և հասարակական գործիչները շարունակում են մաքրել աղբը։
«Ինչ որ մեկը Մոլոտովյան կոկտեյլ է նետել։ Ապակու կտորները վնասել են մի քանի թղթակիցների ոտքեր։ Քանդում են տոնածառի կողքի վրանները։ Արհմիության շենքի կողմից սև ծուխ է բարձրանում։ Այրվում են վրաններ և անվադողեր։ Ծխով պատվել է Դնեպր հյուրանոցը»,- նշում է աղբյուրը։
ՆԳՆ համազգեստով աշխատակիցներ գրեթե չեն երևում։ Եվրոպական հրապարակի կողմից մոտեցել է բեռնատարերի շարասյունը։ Ենթադրվում է, որ նրանք դուրս կբերեն աղբը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մայդանում այսօր շաբաթօրյակ է, հավաքում են բարիկադները, անվադողերը և կոնստրուկցիաները։










