Ադրբեջանի, Հայաստանի և այլ երկրների մի շարք քաղաքացիներ պահանջում են դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին. panorama.am

21:14 • 09.08.14

Հայաստանի, Ադրբեջանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ հանդես են եկել «Խաղաղության կոչով», որտեղ առաջարկում են կյանքի կոչել շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու առաջարկը և դադարեցնել բռնությունները, ինչպես նաև իրական խաղաղ գործընթաց սկսել: Այս մասին հայտնում է panorama.am-ը:

Հայտարարության տեքստը զետեղված է The Neutral Zone պլատֆորմի կայքում: Տեքստում մասնավորապես ասված է.

«Մենք՝ ներքոստորագրյալ Ադրբեջանի, Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներս, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից պահանջում ենք դադարեցնել կրակը և հարձակումները հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում:

Մենք պահանջում ենք, որ կողմերից մեկը՝ որպես բարի կամքի քայլ, միակողմանի դադարեցնի կրակը, իսկ հետո մյուս կողմը վարվի նույն կերպ:

Մի ժամանակ Մահաթմա Գանդին ասել է. «Ակն ընդ ական-ը բոլորին կկուրացնի»: Դիպուկահարի կրակոցին՝ դիպուկահարի կրակոցը, ներթափանցումը՝ ներթափանցմանը ղարաբաղյան ճակատում կարող են հանգեցնել միայն մեծ թվով երիտասարդ հայերի ու ադրբեջանցիների մահվան, վիրավորման և հաշմանդամ դառնալուն: Մի քանի մետրի կամ «ռազմավարական բարձունքների» գրավումը չունեն երիտասարդ մարդկանց թարմ շիրիմների ու նրանց հարազատների ու բարեկամների տառապանքի գինը:

 

Մանրամասներն` այստեղ: