Մալայզիան կքննարկի Facebook-ը փակելու հնարավորությունը
Մալայզիայի կառավարությունն ուսումնասիրում է երկրում Facebook սոցիալական ցանցը փակելու հնարավորությունը: Ըստ itar-tass.com-ի` այս մասին հայտարարել է երկրի տեղեկատվության և հաղորդակցության նախարար Ահմադ Շեբերի Չիկը:
«Եթե քաղաքացիները կարծում են, որ այդ ցանցը պետք է արգելափակվի, մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը, չնայած դա ծայրահեղ միջոց է»,-ասել է նա:
Պատճառը սոցցանցում վիրավորական բնույթի տեղեկատվության տարածումն է:
Սակայն մի շարք քաղաքական գործիչներ կարծում են, որ հեղինակավոր ցանցն արգելափակելը խելամիտ չէ:
«Մալայզիայում 15 մլն մարդ օգտվում է ցանցից և միայն 2000-ն է բողոքել»,-նշել են նրանք:
Միաժամանակ երկրում հնչում են տեսակետներ, որ անհրաժեշտ է բոյկոտել ամերիկյան արտադրանքը՝ Իսրայելին մերձավորարևելյան ճգնաժամի շրջանակներում աջակցելու պատճառով: Այդ ցանկում հայտնվել է նաև Facebook-ը:










