ՌԴ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Արևմուտքի դեմ
Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի, եթե Արևմուտքի պատժամիջոցները շարունակվեն: Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք չենք պատժամիջոցների նախաձեռնողները: Մեր պատժամիջոցները հարկադրված են: Դրանք մեզ համար ցանկալի չեն, սակայն պատասխան քայլեր են»,-ասել է Պեսկովը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը նոր պատժամիջոցներ կսահմանի, եթե արևմտյան պատժամիջոցները շարունակվեն, նա պատասխանել է. «Իհա'րկե, կլինեն պատասխան քայլեր»:
«Մենք նախաձեռնող կողմ չենք, սակայն մենք կողմ ենք, որը պատասխանում է»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը մեկ տարով արգելափակել է մի շարք ապրանքների ներմուծումն այն երկրներից, որոնք ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներներ են սահմանել:










