Կանադայում Էբոլա վարակի կասկածանքով հոսպիտալացված հիվանդի մոտ այլ հիվանդություն է ախտորոշվել

21:33 • 10.08.14

Կանադայի Տորոնտո քաղաքում բժիշկները չեն հաստատել Նիգերիայից «Էբոլա» վարակի ախտանշաններով վերադարձող ուղևորի մոտ տվյալ հիվանդության առկայությունը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Օնտարիո նահանգի առողջապահության նախարարի՝ կիրակի օրն արված հայտարարությանը: 

«Ես կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ արվող վերլուծությունները ուղարկվել են մանրէաբանության լաբորատորիա, որտեղ չի հաստատվել Էբոլայի վարակի առկայությունը»,-հայտարարել է մարզի գլխավոր բժիշկը: