Գյումրիում փրկարարները գյուրզա տեսակի օձ են վնասազերծել

13:09 • 10.08.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 10-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 167 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: